Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մանկական հիվանդություններ

Տարածուն գլոմերոիլոնեֆրիտ

Երիկամային հյուսվածքի իմունոալերգիկ բորբոքում է կծիկների անոթների առավելագույն ախտահարումով։ Տարածուն (դիֆուզ) գլոմերուլոնեֆրիտ տերմինի հետ երբեմն գործածվում է նաև «առաջնային» գլոմերուլոնեֆրիտ տերմինը։ Դրանով ընդգծվում է, որ երիկամներում զարգացող պրոցեսը կապված չէ շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների, համակարգային անոթաբորբերի, քրոնիկական վարակների հետ. ի սկզբանե դա երիկամային ախտահարում է։ Փաստորեն «տարածուն» և «առաջնային» գլոմերուլոնեֆրիտ տերմինները հոմանիշներ են։

 

Սուր տարածուն գլոմերուլոնեֆրիտ։ Հիվանդությունը հանդիպում է ցանկացած տարիքում, սակայն գերազանցապես լինում է նախադպրոցական տարիքի երեխաների մոտ։ Տղաները հիվանդանում են համեմատաբար ավելի հաճախ, քան աղջիկները։

 

Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Հիվանդության զարգացմանը սովորաբար նախորդում է անգինան, քութեշը, սուր ռեսպիրատոր վարակները, գրիպը, օտիտը և այլ վարակները։ Գլոմերուլոնեֆրիտի առաջացման մեջ կարևոր դեր է խաղում A խմբի ß հեմոլիտիկ ստրեպտոկոկը։ Հիվանդությունն առավել հաճախ նկատվում է տարվա ցուրտ եղանակներին, որը վկայում է հիվանդության զարգացման մեջ գերսառեցման նշանակության մասին, հատկապես բարձր խոնավության պայմաններում («խրամատային» նեֆրիտ): Նախատրամադրող գործոններից են բնածին և ձեռքբերովի նախահակումները հանդեպ ալերգիաները, արյան և հյուսվածքների հակածնային կառուցվածքի առանձնահատկությունները, որոնք շատ դեպքերում պայմանավորված են ժառանգաբար։ Կրած վարակից հետո նեֆրիտի ախտանիշների հայտնվելուն նախորդում է 2-3 շաբաթյա գաղտնի շրջանը, որի ընթացքում փոխվում է օրգանիզմի ռեակտիվականությունը, կատարվում է իմունոալերգիկ վերակառուցում։ Իմունոկոմպլեքսային գլոմերուլոնեֆրիտի ախտածնությունը պատկերացվում է հետևյալ ձևով. հակածնի (ստրեպտոկոկային) ազդեցությունը՝ հակամարմինների հետագա գոյացումով, շրջանառվող արյան մեջ հակածին-հակամարմին լուծելի կոմպլեքսի առաջացումը, որից հետո այդ կոմպլեքսների ֆիքսումը կծիկների մազանոթների պատերում։ Դրա հետևանքով տեղի է ունենում հիստամինի, սերոտոնինի և կինինի տիպի կենսաբանական ակտիվ նյութերի առաջացում կամ ակտիվացում, որոնք նպաստում են անոթներից պոլինուկլեարների միգրացիային։ Նշված փոփոխություններն ակտիվացնում են որոշ ֆրակցիաները և նպաստում են հիդրոլիզացնող ու ֆիբրինալուծող ֆերմենտների անջատմանը, որոնք և առաջացնում են կծիկային մազանոթների վնասում։

 

Կլինիկան։ Հիվանդության հիմնական ախտանիշներն են այտուցները, հիպերտոնիան, պրուտեինուրիան և հեմատուրիան։ Երեխաների մոտ հաճախ նկատվում է ընդհանուր տկարություն, գլխացավ, սրտխառնոց, ջերմություն։ Ուշադրություն է գրավում մաշկային ծածկույթների, հատկապես դեմքի գունատությունը, կոպերի շրջանի այտուցվածությունը։ Այտուցները կարող են տարածվել իրանի ու վերջույթների վրա։ Երեխաների մեծ մասի մոտ հիվանդության առաջին օրերին նկատվում է միզարձակման սակավացում և մեզի քանակի պակասում։ Մեզը հաճախ մսաջրի գույն է ունենում։ Միզարձակման ժամանակ գոտկատեղում և որովայնում կարող են լինել ցավեր։ Մեզի քննության ժամանակ հայտնաբերվում են սպիտակուցներ և էրիթրոցիտներ։ Սուր նեֆրիտի ժամանակ երեխաների մոտ սպիտամիզությունը սովորաբար չի հասնում բարձր թվերի և պահպանվում է 1-2%օ սահմաններում։ Միզային սինդրոմի ամենամշտական ախտանիշն արյունամիզությունն է։ Մակրոհեմատուրիա սովորաբար նկատվում է հիվանդության սկզբում, այնուհետև մեզում էրիթրոցիտների քանակը նվազում է։ Հիվանդության առաջին օրերին մեզի նստվածքի մանրադիտակային հետազոտության ժամանակ տեսադաշտում գերակշռում են թարմ, հետագայում՝ հիմնայնացված էրիթրոցիտներ։ Գլանամիզությունը սուր գլոմերուլոնեֆրիտի պարտադիր ախտանիշը չէ։ Որպես կանոն հայտնաբերվում են միայն եզակի հիալինային և հատիկավոր գլանակներ, երբեմն՝ էպիթելային գլանակներ։ Լեյկոցիտուրիան բնորոշ չէ։ Երիկամների ազոտաարտազատական ֆունկցիան սուր նեֆրիտի ժամանակ քիչ է տուժում։ Հիվանդների մեծ մասի մոտ մնացորդային ազոտը լինում է նորմալ կամ քիչ բարձրացած։ Արյան քննությունից հաճախ հայտնաբերվում է հեմոգլոբինի պարունակության և էրիթրոցիտների քանակի նվազում (հիդրեմիա կամ ջրարյունություն), ԷՆԱ-ն բարձրանում է 25-30 մմ/ժամ սահմաններում։ Հիվանդների մեծ մասի մոտ զարկերակային ճնշումը չափավոր բարձրացած է (160-180 մմ/սնդ. սյան) և այն էլ հիվանդության սուր շրջանում։ Հիվանդության ծանր դեպքերում հիպերտոնիան ավելի կայուն է։ Երեխաների մոտ անոթակծկանքային էնցեֆալոպաթիայի արտահայտությունները սուր գլոմերուլոնեֆրիտի միջին և ծանր ընթացքի դեպքերում հանդես են գալիս գլխացավերի, սրտխառնոցի, փսխման, անհանգստության, մկանային տոնուսի և ջլային ռեֆլեքսների բարձրացման ձևով։ Երբեմն նրանք կարող են լինել էկլամպսիայի նախանշանները։ Վերջինս արտահայտվում է ընդհանուր տոնիկ և կլոնիկ ցնցումներով, տեսողության խանգարումով, գիտակցության կորստով։ Նոպայի ժամանակ հիվանդը կարող է կծել լեզուն, ունենալ մեզի ու կղանքի ակամա արտադրություն։ Մնացորդային ազոտի նորմալ պարունակությունը կամ աննշան բարձրացումը, այլ նշանների հետ մեկտեղ հնարավորություն է տալիս էկլամպսիան տարբերակել ուրեմիայից։ Ցնցումների տևողությունը կազմում է 2-3-ից մինչև 15-30 րոպե։

Բացի սուր գլոմերուլոնեֆրիտի նեֆրիտայինի տարբերակից, առանձնացվում է նեֆրոտիկ տարբերակը, որն արտահայտվում է զանգվածային այտուցային սինդրոմով, բարձր սպիտամիզությամբ, հիպոպրոտեինեմիայով, հիպերխոլեսթերինեմիայով։ Մեկուսացված միզային տարբերակը արտահայտվում է միայն միզային նստվածքի փո-փոխություններով և, վերջապես, նեֆրոտիկ տարբերակը՝ հեմատուրիայով և հիպերտենզիայով։

 

Բուժումը։ Հիվանդը հոսպիտալացվում է, նշանակվում է անկողնային ռեժիմ և դիետա։ Սկզբնական շրջանում նշանակվում է կենդանական սպիտակուցների չափավոր և աղի քանակության խիստ սահմանափակումով դիետա։ Հիվանդության ծանր ընթացքի դեպքում նպատակահարմար է կիրառել մրգաշաքարային օրեր։ Սպիտակուցի քանակը դպրոցական տարիքի երեխաներին նշանակվում է 1-1,5 գ/կգ մարմնի զանգվածի հաշվով, նախադպրոցական տարիքի երեխաներին փոքր-ինչ ավելի՝ 1,5-2 գ/կգ: Աղը տրվում է օրվա ընթացքում 1-1,5 գ-ից ոչ ավելի։ Արյան ճնշման նորմալացման, այտուցների նվազման և մեզում ախտաբանական փոփոխությունների վերացման հետ դիետան աստիճանաբար ընդարձակում են։ Սպիտակուցային սննդամթերքից լավ է օգտագործել կաթնաշոռ, ձվի սպիտակուց։ Հեղուկներ օրվա ընթացքում օգտագործում են 500-600 մլ-ից ոչ ավելի։ Հակամանրէական թերապիան ցուցված է վարակային օջախի առկայության դեպքում։ Հիվանդության սուր շրջանում այն նպատակահարմար է նշանակել բոլոր հիվանդներին, որովհետև շատ դեպքերում գլոմերուլոնեֆրիտի զարգացումը պայմանավորված է ստրեպտոկոկային վարակով: Կիրառվում են հակաբիոտիկներ։

Հեմատուրիկ ձևի ձգձգվող ընթացքի և, հատկապես սուր գլոմերուլոնեֆրիտի նեֆրոտիկ ձևի դեպքում ցուցված են կորտիկոստերոիդ հորմոնների կիրառումը:

Արտահայտված հիպերտոնիայի դեպքում նշանակում են հիպոտենզիվ միջոցներ, որոնց երկարատև կիրառումը նպատակահարմար չէ, քանի որ այն կարող է նպաստել կալիումի առավել կորստին։ Բարենպաստ ազդեցություն է ցուցաբերում և դեսենսիբիլիզացնող բուժումը։ էկլամպսիայի դեպքում հիվանդի գլխին դրվում է սառնակ, կատարվում է արյունառություն։ Ցնցումների ժամանակ լեզուն պետք է պահել կծելուց։ Այդ նպատակով ատամնաշարերի արանքը մառլյայով փաթաթված շպատել է դրվում։

Նեֆրիտների կոմպլեքսային բուժման մեջ նշանակալից տեղ է տրվում երկրորդային բորբոքային օջախների բուժմանը։ Քրոնիկական տոնզիլիտի առկայության դեպքում ցուցված է նշիկազերծումը։

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. թոքաբորբը հնարավոր է կանխել երեխաների մոտ

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...

Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am
Սրտի բնածին կրիտիկական արատներ. նեոնատոլոգ՝ Ռուզաննա Պողոսյան. morevmankan.am

Ի՞նչ գործոններ են նպաստում սրտի բնածին արատների ձևավորմանը:

Սրտի բնածին արատների ձևավորմանը նպաստում են գործոնների երեք խումբ...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից
ԵՊԲՀ. Գրիպի դեմ պայքարի կարևոր խորհուրդներ համալսարանական մանկաբույժի կողմից

Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...

Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am
Մանկական ուղեղային կաթվածի վիրահատական շտկումները. հարցազրույց Արա Այվազյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...

Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Պտղի և նորածնի հիպօքսիաներ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...

Աղիքի ինվագինացիա. nairimed.com
Աղիքի ինվագինացիա. nairimed.com

Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com

Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...

Ուռուցքաբանություն
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը
Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. մանկական վիրաբույժի խուրհուրդը

Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...

Վիրաբուժություն
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Շնչառական հիվանդացությունը մանկական տարիքում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...

Բժշկի ընդունարանում Թերապիա
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը մանկական տարիքում. Գայանե Ամարյան. arabkirjmc.am

Պարբերական հիվանդությանը  (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի  Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...

Համակարգային հիվանդություններ
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am
Մանկական օրթոպեդիա. հաճախ տրվող հարցեր. arabkirjmc.am

Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում. arabkirjmc.am

Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...

Ներզատաբանություն
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ
Թոքաբորբի «աջակիցները»՝ աղտոտված օդ, հիգիենայի բացակայություն, ցածր իմունիտետ. հարցազրույց Սերգեյ Սարգսյանի հետ

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...

Բժշկի ընդունարանում
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am
Մանկական ուռուցքաբանություն. պատասխաններ երեխաների և ծնողների հարցերին. oncology.am

Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...

Ուռուցքաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ